18:32  ,  13 հունիսի, 2022

Խոակին Կապառոս․ Կախարդական փայտիկ չունենք, որ ցանկալի արդյունք ստանանք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է Շոտլանդիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերի կհանդիպեն Ազգերի լիգայի չորրորդ տուրում։

«Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ: Շատ ուժեղ թիմեր են հավաքաված այս խմբում: Ցանկացած թիմ կարող է մյուսին հաղթել: Կարեւոր է նաեւ մարզադաշտը. ով խաղում է իր տանը, մի փոքր առավելություն ունի: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ցանկալի արդյունք ստանանք: Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը շատ հզոր մրցակից է, ֆիզիկապես լավ պատրաստվա։

Այս պահին փորձում ենք հասնել ֆուտբոլիստների վերականգնմանը, նաեւ կարեւոր է ֆուտբոլային բախտի գործոնը: Կանենքն հնարավոր ամեն ինչ, որ վաղը հասնենք համապատասխան արդյունքի: Կաշխատենք ուրախություն պարգեւել մեր մարզասերներին: Դժվար է ծրագրել, թե ինչպես պետք է խաղաս՝ հարձակողական, թե պաշտպանողական: Խաղը կհուշի, թե ինչ խաղ ենք ցուցադրելու վաղը: Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ, ամբիցիոզ լինել խաղադաշտում:

Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ ամեն ինչ շատ լավ արվեց: Ֆուտբոլում երկու կոնցեպտ կա՝ հարձակում եւ պաշտպանություն: Ամեն թիմ իր ուժեղ կողմն է օգտագործում խաղադաշտում: Վերջնական արդյունքից հետո որեւէ բան այլեւս քննարկման ենթակա չէ: Նա, ով հաղթում է, միշտ լավագույնն է: Երբ Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնում, բոլորն են խաղում այդ խաղը՝ հավաքականի հետ միասին. երկրպագուները, լրագրողները, հանրությունը:

Սա, իհարկե, լավ ազդակ է, որ բոլորն ապրում են այդ խաղով եւ սպասում ազգային թիմի հաղթանակին, որովհետեւ այդ հաղթանակները մեր երկրի հեղինակության, հայկական ֆուտբոլի հեղինակության հարցն են: Մարդկային գործոնի առումով Հայաստանի հավաքականն «աշխարհի չեմպիոն» է. սուպերհամախմբված հավաքական ունենք: Հենց սա է մեր մեծ զենքը»,- ասաց Խոակին Կապառոսը:

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի  20:00-ին։ Թիմերի առաջին խաղում Շոտլանդիան Գլազգոյում հաղթել էր 2։0 հաշվով։

Ազգերի Լիգայի B Լիգայի առաջին խմբում երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ուկրաինան: Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով չորրորդն է։ Երկրորդ տեղում է Իռլանդիան է (3), երրորդը՝ Շոտլանդիան (3):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս