10:06  ,  13 հունիսի, 2022

ATP․ Մեդվեդեւն՝ առաջին ռակետ, Ջոկովիչը նահանջեց երրորդ տեղ

Դանիիլ Մեդվեդեւը գլխավորեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ Ռուսաստանցի թենիսիստն ունի 7950 միավոր։ Սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է երրորդ տեղ՝ 6770 միավոր։ Երկրորդ տեղ է բարձրացել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը՝ 7075 միավոր։

Չորրորդ տեղում է մնացել իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 6525։Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դարձյալ 23-րդն է։

ATP 

1 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7950

2 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7075

3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 6670

4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6525

5 (6). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5050

6 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4945

7 (7). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4893

8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4125

9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3895

10 (10).     Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 3570

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս