20:03  ,  12 հունիսի, 2022

«Փյունիկի» 33-ամյա նորեկն Իրանից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 33-ամյա իրանցի եզրային հարձակվող Միլադ Ջահանին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ջահանին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես իրանական թիմերում՝ «Մողավեմաթում», «Սանաթ Սարիում», «Մեշ Քերմանում», «Գոսթարեշում», «Խունեհում», «Սանաթ Նավթում» և «Զոբահանում»:  

Իրանցի ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է «Սեպահանը», որի կազմում նա այս տարի մասնակցել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:

Ջահանին «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում