16:59  ,  11 հունիսի, 2022

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր կնքեց Տչուամենիի հետ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին «Մոնակոյից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի շնորհանդեսը «Ռեալում» տեղի կունենա հունիսի 14-ին։

Օրելիեն Տչուամենին ֆրանսիական «Բորդոյի» սան է, «Մոնակո» է տեղափոխվել 2020-ին 18 միլիոն եվրոյի դիմաց։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Տչուամենին մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում