02:04  ,  11 հունիսի, 2022

Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Թախթիի գավաթում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել հունիսի 9-10-ը Իրանի Տոնեկաբոն քաղաքում անցկացված Թախթիի գավաթում։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ազատ ոճայինները 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ են նվաճել։

Ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թեւանյանը (65կգ), արծաթե մեդալակիր՝ Արման Անդրեասյանը (70կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Խաչատուր Պապիկյանը (74 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում