21:22  ,  10 հունիսի, 2022

Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց Վարդան Բիչախչյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Դմիտրի Գունկոյի հեռանալուց հետո։

Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ սուպերգավաթակիր:

Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» հետ:

Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով