19:20  ,  10 հունիսի, 2022

ATP-250․ Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 47 րոպե։

Հերտոգենբոսխի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 648 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս