17:55  ,  10 հունիսի, 2022

Էդգար Բաբայան․ Շատ ուժեղ թիմ է Ուկրաինան, բայց մենք պատրաստ ենք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը Ազգերի լիգայի երրորդ տուրում բարդ պայքար է սպասում Ուկրաինայի հետ դիմակայությունում 

«Շատ ուրախ եմ, որ դարձյալ վերադարձել եմ հավաքական: Պատրաստվում եմ, որ վաղը լավ խաղանք: Գիտենք, որ շատ ուժեղ թիմ է Ուկրաինան, բայց մենք պատրաստ ենք ու կփորձենք 3 միավոր բերել:

Ամեն խաղ դժվար է: Այս խմբում բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են ու միշտ պետք է պատրաստ լինենք, վաղն էլ կձգտենք լավ պատրաստվել եւ հաղթել: Կփորձենք մեր ֆուտբոլը խաղալ եւ հաղթել։ Հեշտ չի լինի»,- ասել է Էդգար Բաբայանը նախախաղային ասուլիսում։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը հինգ տարի անց վերադարձել է դանիական «Ռանդերս»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ Էդգար Բաբայանի նախորդ ակումբը դանիական «Վայլեն» էր։

Ազգերի լիգայի B լիգայի, առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով