15:16  ,  10 հունիսի, 2022

Պրեմիեր լիգան խաղադաշտ ներխուժած ֆանատներին ցմահ կզրկի ստադիոն մտնելու իրավունքից

Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է խստացնել պատժամիջոցները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խաղադաշտ ներխուժած ֆանատների համար։ Հաջորդ մրցաշրջանից Անգլիայի առաջնության հանդիպումների ժամանակ խաղադաշտ մտած ֆուտբոլասերները ցմահ կզրկվեն Անգլիայում ստադիոն մտնելու հնարավորությունից, հաղորդում է Sky-ը։

«Երկրպագուները պետք է հիշեն, որ խաղադաշտ դուրս գալը անօրինական գործողություն է։ Խաղադաշտը նախատեսված է բացառապես ֆուտբոլ խաղալու համար։ Ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները եւ հանդիպումը սպասարկող այլ աշխատակիցներ պետք է իրենց անվտանգության համար որեւէ մտավախություն չունենան»,- նշել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մասթերսը։

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով