21:22  ,  8 հունիսի, 2022

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը Շոտլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղին։

Հանդիպումը Գլազգոյում կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ համազգեստով։

Հայաստան․

Դավիթ Յուրչենկո («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Աստանա»), Հրայր Մկոյան («Արարատ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Բարսեղյան («Սլովան»), Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սարգիս Ադամյան («Բրյուգե»)։

Պահեստայիններ․ Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»), Հենրի Ավագյան («Նորավանք»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Ստյոպա Մկրտչյան (ԲԿՄԱ), Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»), Սոլոմոն Ուդո («Արարատ-Արմենիա»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Ռուդիկ Մկրտչյան («Արարատ»), Արտակ Դաշյան («Փյունիկ»),  Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Բաբայան («Ռանդերս»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում