19:19  ,  8 հունիսի, 2022

Բռնցքամարտիկը մահացել է Աֆրիկայի չեմպիոնի կոչման համար մենամարտից 2 օր անց

24-ամյա հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Սիմիսո Բուտուլեզին մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում WBF վարկածով Աֆրիկայի չեմպիոնի կոչման համար մենամարտից 2 օր անց, հաղորդում է Boxing South Africa-ն։ Պատճառը գլխուղեղային արյունազեղումն է։

Հունիսի 5-ին տեղի ունեցած մենամարտի 10-րդ ռաունդում Բուտուլեզին նոկդաունին էր ենթարկել մրցակցին, սակայն դրանից հետո կիսագիտակից վիճակում շրջվել էր ռինգի դատարկ անկյունի կողմը եւ սկսել էր մենամարտել ստվերի հետ։ Մրցավարն անմիջապես դադարեցրել էր մենամարտը՝ նրան գրանցելով պարտություն։

Բուտուլեզին տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա արհեստական կոմայում էր մինչեւ մահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում