18:28  ,  8 հունիսի, 2022

Գեւորգ Ղազարյանը միացավ «Արարատ-Արմենիային»

Հայաստանի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայում», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գեւորգ Ղազարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», որի հետ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսում», պորտուգալական «Մարիտիմուում», հունական «Կեռկիռայում», Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ում, պորտուգալական «Շավեշում» և հունական «Լամիայում»:

Հայաստանում Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է «Փյունիկը» և «Ուրարտուն»:

7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն , 2 անգամ Հայաստանի գավաթակիր և 1 անգամ Հունաստանի չեմպիոն:

Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և խփել 14 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում