11:44  ,  8 հունիսի, 2022

Հայաստանի 15 աթլետ Մալթայում կմասնակցի ԵԱ-ին

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 8 մարզիկ և 7 մարզուհի կներկայացնի հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ թիմում կլինեն հեռացատկորդներ՝ կապանցի Գոռ Բեգլարյանը, երևանցիներ Արտակ Համբարձումյանը,  արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, մյուսները, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հունիսի 10-ին Մալթայում  Հայաստանի պատվիրակությանը կմիանա նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։  

Հունիսի 10-ին Չեռնոգորիա կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած  թիմը։ Վանաձորցի մարզիչ Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաև Երևանի, Գյումրիի,Վանաձորի և Կապանի 6 մարզիկներ: Նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English