21:36  ,  7 հունիսի, 2022

Էդգար Բաբայանը վերադարձել է «Ռանդերս»

Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը հինգ տարի անց վերադարձել է դանիական «Ռանդերս»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Էդգար Բաբայանի նախորդ ակումբը դանիական «Վայլեն» էր։

Դանիայի ավարտված առաջնությունում «Ռանդերսը» գրավել է 6-րդ տեղը եւ չի նվաճել եվրագավաթային մրցաշարի ուղեգիր։

 Սուպերլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 15-ին «Միդտյուլանդ» - «Ռանդերս» խաղով։

Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքականի հետ մեկնել է Գլազգո եւ պատրաստվում է Շոտլանդիայի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում