21:13  ,  7 հունիսի, 2022

Արտակ Գրիգորյան․ Հույս ունենք, որ բարձր տրամադրությամբ կհեռանանք Գլազգոյից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում հույս է հայտնել, որ դրական արդյունքի կհասնեն Գլազգոյում։

«Վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում։ Դիտել ենք Շոտլանդիայի հանդիպումը Ուկրաինայի հետ։ Մենք էլ հաղթել ենք Իռլանդիային։ Ակնկալում ենք շատ լավ հանդիպում։ Հույս ունենք, որ բարձր տրամադրությամբ կհեռանանք Գլազգոյից։

Մեր թիմը կայունացման եւ երիտասարդացման փուլում է։ Հույս ունենք, որ առաջընթաց կլինի եւ ավելի լավ ֆուտբոլ կխաղանք եւ կուրախացնենք մեր ազգին։

Արդեն երեք անգամ խաղացել եմ շոտլանդական թիմերի դեմ ակումբային խաղերում»,- նշեց Արտակ Գրիգորյանը։

Շոտլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում