19:15  ,  7 հունիսի, 2022

ATP-250. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովը (Ռուսաստան) հաղթանակով մեկնարկեց Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց Չիլիի ներկայացուցիչ, աշխարհի 82-րդ համար Ալեխանդրո Տաբիլոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։3։ Մրցախաղը տեւեց 59 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայհշակը։

Հերտոգենբոսխի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 648 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս