18:32  ,  7 հունիսի, 2022

Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի խմբային փուլը սովորականից 1 ամիս շուտ կավարտվի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի նախնական օրացույցը։ Որակավորման փուլը կմեկնարկի հունիսի 21-ին։ Առաջին եւ երկրորդ ընտրական փուլերի եւ որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի հանդիպումները կտեւեն հուլիսի 5-ից օգոստոսի 24-ը։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին եւ կավարտվի սովորականից մեկ ամիս շուտ՝ նոյեմբերի 2-ին։ Պատճառը նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն է։

1/8 եզրափակիչը նախատեսված է 2023թ․ փետրվարի 14-ից մարտի 15-ը, քառորդ եզրափակիչը՝ ապրիլի 11-12-ին եւ 18-19-ին, կիսաեզրափակիչը՝ մայիսի 9-10-ին եւ 16-17-ին։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում