10:11  ,  7 հունիսի, 2022

Ռաֆայել Հարությունյան. Հպարտ եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել իմ ազգը

Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել իմ ազգը: Շատ լավ ենք զգում մեզ այպիսի ընդունելության արժանանալով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Ռաֆայել Հարությունյանը:

Նախորդ գիշեր Ռաֆայել Հարությունյանն թիմակիցների հետ Ալբանիայից վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններին եւ մեդալակիրներին:

«Շատ հաճելի է, որ այս ժամին այսքան մարդ եկել է մեզ դիմավորելու: Շատ լավ ենք զգում մեզ այպիսի ընդունելության արժանանալով: Սպասում էի մեր ժամանման, որ այսպես մեզ կընդունեն, որովհետեւ բոլորս էլ լավ ենք մասնակցել եւ, իմ կարծիքով, բոլորս էլ արժանի էինք:

Ուրախ եմ, որ կարողացա իմ ժողովրդին ուրախացնել՝ ոսկե մեդալ նվաճելով: Շատ գոհ եմ իմ արդյունքներից: Այս պահին չեմ անդրադառնա, թե որքան ավելի կարող էի բարձրացնել, քանի որ ոսկե մեդալը բոլոր հարցերի պատասխանները տալիս է:

Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել իմ ազգը: Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, իմ կողքին են եղել եւ ինչ-որ չափով իրենց ներդրումն ունեն իմ հաղթանակում»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը:

81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 354 կգ արդյունքով (160+194):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում