23:51  ,  6 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականը ժամանել է Գլազգո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շոտլանդիայի Գլազգո քաղաք, որտեղ հունիսի 8-ին Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ:

Հավաքականը կհանգրվանի «Գլազգո Մարիոթ» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականը Շոտլանդիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Հայկ Իշխանյան - ԲԿՄԱ

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան - «Արարատ»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան - «Արարատ»

Էդգար Բաբայան - «Վայլե» (Դանիա) 

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) 

Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով