22:28  ,  6 հունիսի, 2022

Մ-21 Եվրո-2023․ Հայաստանի թիմը պարտվեց ֆրանսիացիներին՝ 1։4

Ֆուտբոլի Հայաստանի մինեւ 21 տարեկանների հավաքականը 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ խաղում ընդունեց Ֆրանսիայի Մ-21 հավաքականին եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

Հայաստանի թիմի միակ գոլը 69-րդ րոպեին խփեց հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

Ֆրանսիան H խմբի առաջատարն է՝ 9 խաղում վաստակել է 25 միավոր։

Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է՝ 9 խաղից հետո ունի 3 միավոր։

Թիմերի առաջին խաղում Ֆրանսիայի թիմը տանը առավելության էր հասել 7։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում