18:41  ,  5 հունիսի, 2022

Իսպանիայի թագավորն ու Նորվեգիայի թագաժառանգը հետեւում են «Ռոլան Գարոսի» եզրափակիչին (ֆոտո)

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Նորվեգիայի թագաժառանգ Հոկոն Մագնուսը Փարիզում հետեւում են Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչին։

Տիտղոսը վիճարկում են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալն ու նորվեգացի Կասպեր Ռոուդը։ Առաջին սեթում 6։3 հաշվով հաղթել է Նադալը։ Ընթանում է երկրորդ սեթը։

36-ամյա Նադալը «Ռոլան Գարոսի» 13-ակի չեմպիոն է եւ 14-րդ անգամ է հանդես գալիս այս մրցաշարի եզրափակիչում։ 23-ամյա Կասպեր Ռուուդը Նորվեգիայի առաջին ներկայացուցիչն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում