20:18  ,  4 հունիսի, 2022

Արտակ Գրիգորյան․ Պետք չէ այս մեկ հաղթանակով հանգստանալ

Պետք չէ այս մեկ հաղթանակով հանգստանալ: Ուրախ եմ, որ կարողացանք մեր ազգին այս հաղթանակով ուրախացնել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում Իռլանդիայի նկատմամբ տարած 1։0 հաշվով հաղթանակից հետո ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ուրախ եմ, որ կարողացանք մեր ազգին ուրախացնել: Վերջին շրջանում մեր հավաքականում անհաջողություններ շատ եղան, հուսով եմ՝ կշտկվի, բոլորս էլ հասկանում ենք բարդությունը: Պետք չէ այս մեկ հաղթանակով հանգստանալ: Պետք է պատրաստվենք հաջորդ խաղին:

Առաջին խաղակեսում մրցակիցը ճնշում էր գործադրում: Պատրաստվել էինք, գիտեինք, որ այդպես էլ լինելու է եւ շատ լավ պատրաստվել էինք: Շոգն էր շատ խանգարում, բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթել»,- ասաց Արտակ Գրիգորրյանը:

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում