19:37  ,  4 հունիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին եզրափակիչում մրցեց 18-րդ ռակետ, 18-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ հեշտ հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6։1, 6։3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։

Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին։

Շվյոնտեկը 35-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով