19:22  ,  4 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի հանդերձարանն Իռլանդիայի նկատմամբ հաղթանակից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց  Ազգերի լիգայում՝ B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում 1։0 հաշվով առավելության հասնելով իռլանդացիների նկատմամբ։

Հայաստանի հավաքականի թվիթերյան էջը լուսանկար է հրապարակել թիմի հանդերձարանից։

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում