18:37  ,  4 հունիսի, 2022

Ազգերի լիգա․ Էդուարդ Սպերցյանը փայլուն հարվածով բացեց խաղի հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց  Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։

B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Իռլանդիայի հավաքականին եւ հաղթում է 1։0 հաշվով։

75-րդ րոպեին հեռվից կատարած փայլուն հարվածով խաղի հաշիվը բացեց ռուսական «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում