16:27  ,  4 հունիսի, 2022

Հայաստան - Իռլանդիա․ Խաղից առաջ՝ ուղիղ «Հանրապետական» ստադիոնից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս է եկել նախավարժանքի Իռլանդիայի դեմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Հանրապետական» ստադիոնից։

Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր մեկնարկային կազմը։ 

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան։

Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար, Էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Արարատ Մոնրոյ, Սոլոմոն Ուդո, Արթուր Սերոբյան, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Սարգիս Ադամյան։

Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 17:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով