15:50  ,  4 հունիսի, 2022

Ազգային թիմի երկրպագուների երթը Հայաստան - Իռլանդիա հանդիպումից առաջ՝ ուղիղ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումից առաջ սկսել է ավանդական նախախաղային երթը Երեւանում։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում երթից։

ՖԱՖ շարժման հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի արձանի մոտից։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Ջանջոյանը նշեց, որ կանխատեսում է լեփ-լեցուն մարզադաշտ։

Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում