14:05  ,  4 հունիսի, 2022

Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլային լեգենդները կխաղան Երեւանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկը հաճելի անակնկալ կլինի հայկական ֆուտբոլի երկրպագուների համար: Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին, հաղորդումէ  ՀՖՖ-ի կայքը:

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլ հայտնի խաղացողներ: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզիչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:

Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր:

Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործական նպատակների։

Լեգենդների խաղում Հայաստանի թիմը հանդես կգա Macron ընկերության պատրաստած հատուկ համազգեստով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում