00:50  ,  4 հունիսի, 2022

Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի եւ փոխչեմպիոն Արա Աղանյանի պարգեւատրումը (ֆոտո)

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի եւ փոխչեմպիոն Արա Աղանյանի պարգեւատրման արարողությունը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշայինների պայքարում Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն հռչակվեց երկամարտի 377 կգ արդյունքով (171+206), Արա Աղանյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունքը (170+205):

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմադուշենը երկամարտի 370 կգ արդյունքով (160+210):

Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, հրումում փոքր բրոնզե մեդալակիր է:

Արա Աղանյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English