12:20  ,  3 հունիսի, 2022

NBA․ «Բոստոն Սելթիքսը» հաղթանակով սկսեց եզրափակիչ շարքը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում մեկնարկեց եզրափակիչ շարքը։ Սան Ֆրանցիսկոյի «Չեյզ Սենթր» մարզապալատում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» առաջին խաղում ընդունեց «Բոստոն Սելթիքսին» եւ պարտություն կրեց 108։120 հաշվով։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին դարձյալ Սան Ֆրանցիսկոյում։ Երրորդ եւ չորրորդ հանդիպումները կանցկացվեն Բոստոնում հունիսին 9-ին եւ 11-ին։

Անհրաժեշտության դեպքում կանցկացվի 7 հանդիպում։ Կհաղթի չորս հաղթանակ տարած թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով