11:39  ,  2 հունիսի, 2022

Դմիտրի Գունկոն հեռացավ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի ու նրա մարզչական շտաբի պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տարել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Գունկոյին և մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար, մաղթել հաջողություն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով