00:41  ,  2 հունիսի, 2022

ԱԱ-2022․ Ուկրաինան դուրս եկավ ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվեց շոտլանդացիներին եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Ուկրաինայի թիմից աչքի ընկան անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն, պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Ռոման Յարեմչուկը եւ ուկրաինական «Դնեպր-1»-ի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

Շոտլանդիայի հավաքականից հաշվի տարբերությունը վերջնամասում կրճատեց «Սելթիկի» կիսապաշտպան Կալում Մաքգրեգորը։

Հունիսի 5-ին նախատեսված եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը կհյուրընկալվի Ուելսի թիմին։

ԱԱ-2022, ընտրական փուլ, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

Շոտլանդիա - Ուկրաինա՝ 1։3 (տեսանյութ)

Կալում Մաքգրեգոր, 79 - Անդրեյ Յարմոլենկո, 33, Ռոման Յարեմչուկ, 49, Արտյոմ Դովբիկ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում