11:53  ,  1 հունիսի, 2022

Ջոկովիչ․ Երկրպագուներն օգնեցին Նադալին գտնել իր էներգիան

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալից կրած պարտությունը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Երկրպագուները բացահայտ աջակցել էին իսպանացի թենիսիստին, որն առավելության էր հասել 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով։

«Կարծում եմ՝ երկրպագուները չորրորդ սեթում զգալի դերակատարում ունեցան։ Նրանք 99,9 տոկոս Նադալի կողմն էին։ Վճռական պահերին երկրպագուներն աջակցեցին մրցակցին եւ օգնեցին նրան գտնել իր էներգիան»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում