21:35  ,  31 մայիսի, 2022

Հայաստանի հավաքականի նոր համազգեստն արտագնա խաղերի համար (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները։ Հունիսին իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի չորս հանդիպում Ազգերի լիգայում։

Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը Macron ընկերությունն է։

Ավելի վաղ ներկայացվել էր նաեւ տնային խաղերի համար նախատեսված համազգեստը։

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հունիսյան խաղերի ժամանակացույցը․

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան - Շոտլանդիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով