20:27  ,  31 մայիսի, 2022

Գեւորգ Ղազարյանը հեռացավ «Փյունիկից»

Կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հեռացավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկից»: 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գևորգ Ղազարյանը նախորդ ամռանն էր 10 տարվա դադարից հետո վերադարձել «Փյունիկ» և թիմի ավագն էր։ Ավարտված մրցաշրջանում նա «Փյունիկի» կազմում անցկացրել է 17 խաղ և խփել 3 գոլ:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնում Գևորգ Ղազարյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու հատկապես նախորդ մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու համար և մաղթում նրան հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով