18:41  ,  31 մայիսի, 2022

18-ամյա Կորի Գաուֆն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)

18-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ։

18-րդ ռակետը քառորդ եզրափակիչում մրցեց 2017թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, ամերիկացի Սլոան Սթիվենսի հետ եւ առավելության հասավ 1 ժամ 33 րոպեում 7։5, 6։2 հաշվով։

Կորի Գաուֆն առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Նրա մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Մարտինա Տրեւիզանը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով