17:32  ,  31 մայիսի, 2022

ԵԱ․ Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականների մրցակիցները

Տեղի են ունեցել ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 17 և մինչեւ 19 տարեկանների առաջնությունների վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B1 խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Վրաստանի և Լյուքսեմբուրգի թիմերի հետ։ Հանդիպումները տեղի կունենան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 4-ին, 7-ին և 10-ին։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B2 խմբում և կմրցի Ռումինիայի, Լատվիայի և Ալբանիայի թիմերի հետ։ Հյուրընկալող երկիրը Ալբանիան է։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին, 8-ին և 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում