12:40  ,  31 մայիսի, 2022

Ռաֆայել Հովհաննիսյան․ Արեցի առավելագույնը լավագույն արդյունքին հասնելու համար

Առաջին անգամ իմ կարիերայում կարողացա հաղթահարել քառորդ եզրափակիչի փուլը եւ պայքարել մեդալի համար: Միշտ պայքարելու եմ ավելի բարձր արդյունքների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Երեւանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում եզրափակիչի մենամարտը:

86 կգ քաշային կարգում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարեց 20-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ արեցի առավելագույնն այս առաջնությունում: Ես մինչ այս մասնակցել եմ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին ու միշտ դուրս եմ մնացել քառորդ եզրափակիչներից: Սա առաջին անգամ էր, որ ես կարողացա հաղթահարել կիսաեզրափակիչի փուլը եւ պայքարել եզրափակիչում:

Սա իմ առաջին մեդալն է մեծահասակներում: Չեմ սահմանափակվելու այսքանով, շարունակելու եմ ավելի լավ արդյունքների համար»,- ասաց Ռաֆայել Հովհաննսիյանը:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մրցակիցը եզրափակիչում Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլին էր, որն էլ երեք ռաունդներում առավելություն ունեցավ եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել մեդալային պայքարում:

Եվրոպայի չեմպիոնները․

48 կգ քաշային կարգ՝ Սախիլ Ալախվերդովի, Վրաստան

51 կգ՝  Մարտին Մոլինա Սալվադոր, Իսպանիա

54 կգ՝ Բիլլայի Բեննամա, Ֆրանսիա

57 կգ՝ Վասիլ Ուստուրով, Բելգիա

60 կգ՝ Արտյուշ Գոմցյան, Վրաստան

63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, Հայաստան

67 կգ՝ Վահիդ Աբասով, Սերբիա

71 կգ՝ Հարրիս Ակբար, Անգլիա

75 կգ՝ Գաբրիել Դոսսեն, Իռլանդիա

80 կգ՝ Արտյոմ Ագեեւ, Սերբիա

86 կգ՝ Գեորգի Կուշինաշվիլի, Վրաստան

92 կգ՝ Ազիզ Մուհայն, Իտալիա

+92 կգ՝ Նելվի Թայաֆաք, Գերմանիա

 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում