01:14  ,  31 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտություն կրեց Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց 23-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի հետ, որն առավելության հասավ 1 ժամ եւ 46 րոպեում, 6:2, 6:3, 6:2 հաշվով։

Մարին Չիլիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլովի հետ, որը 1/8 եզրափակիչում հաղթահարել էր իտալացի Յանիկ Սիների արգելքը (12)։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում