22:01  ,  30 մայիսի, 2022

ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց եզրափակիչում

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչներից վերջինը։

86 կգ քաշային կարգում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարեց 20-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։

Նրա մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլին էր, որն էլ երեք ռաունդներում առավելություն ունեցավ եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի միակ ոսկե մեդալը նվաճեց 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։

57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Նախորդ օրը կիսաեզրափակիչում պարտություն կրած եւ մրցավարներների որոշումը բողոքարկած Նարեկ Մանասյանը չմասնակցեց եզրափակիչին: Հայաստանի մարզիչների եւ մարզիկի բողոքը չի ընդունվել, մենամարտի ելքը չի փոխվել: 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում