20:49  ,  30 մայիսի, 2022

Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի պարգեւատրումը (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը երրորդ անգամ նվաճած Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովի պարգեւատրումը։ 

63,5 կգ քաշային կարգում գյումերի բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության էր մատնել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիին։

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:

Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչը եզրափակիչներում Ռաֆայել Հովհաննիսյանը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում