16:39  ,  30 մայիսի, 2022

Հայաստանի առաջին մարզումը Ազգերի լիգայից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքի առաջին մարզումն անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի մեկնարկին՝ հուլիսյան խաղերին։

Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան - Շոտլանդիա

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Հայկ Իշխանյան - «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան-«Փյունիկ»

Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան - «Արարատ»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան - «Արարատ»

Էդգար Բաբայան - «Վայլե» (Դանիա) 

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) 

Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում