15:27  ,  30 մայիսի, 2022

Լեւոն Աղասյանը ոսկե մեդալակիր է դարձել Հունաստանում

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզում անցկացված միջազգային  մրցաշարի։

Հայաստանի առաջատար եռացատկորդը գրավել է առաջին տեղ՝ ցույց տալով 16,64 մետր արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Աթլետիկայի Հայաստանի թիմի 15 ներկայացուցիչ կմասնակցի հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որին հայտավորված  են 18 երկրների հավաքականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում