18:06  ,  29 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Աշխարհի առաջին ռակետը 2 ժամ եւ 17 րոպեում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ (15)՝ 6:1, 6:3, 6:3։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Ռաֆայել Նադալի (Իսպանիա, 5) եւ Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա, 9) դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։ Տիտղոսը պաշտպանում է Նովակ Ջոկովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում