16:32  ,  29 մայիսի, 2022

Սերխիո Ռամոսը շնորհավորել է «Ռեալին»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի գավաթը 14-րդ անգամ նվաճելու կապակցությամբ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Փարիզում տեղի ունեցած եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ 

Սերխիո Ռամոսը Արքայական թիմի հետ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել 4 անգամ՝ 2014-ին, 2016-ին, 2017-ին եւ 2018-ին։

«Անհավանական է, «Ռեալ»։ Շնորհավորում եմ Չեմպիոննեի լիգայում հաղթանակի առթիվ, շնորհավորում եմ, որ դարձյալ կերտում եք պատմություն»,- սոցիալական ցանցերում գրել է Ռամոսը։

Ավարտված մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում