15:10  ,  29 մայիսի, 2022

«Ռեալը» վերադարձել է Մադրիդ, երեկոյան կլինի չեմպիոնական շքերթ եւ տոնակատարություն (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը 14-րդ անգամ նվաճած Իսպանիայի չեմպիոն «Ռեալը» Փարիզից վերադարձել է Մադրիդ։ Երեկոյան Իսպանիայի մայրաքաղաքում կլինի չեմպիոնական շքերթ եւ տոնակատարություն, որը կավարտվի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մեծ շոուով։

Հիշեցնենք, որ եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում