14:50  ,  29 մայիսի, 2022

Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել ընտրական խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրո-2023-ի ընտրական խաղերին։

Արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից արդեն Երևանում են Նարեկ Գրիգորյանն ու Արմեն Հովհաննիսյանը: Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում:

Հայաստանի Մ-21 հավաքականը մայիսի 30-ի գիշերը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ հունիսի 2-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ: Հունիսի 4-ին Հայաստանի թիմը կվերադառնա Երևան եւ հունիսի 6-ին և 12-ին տնային հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Ֆրանսիայի և Ուկրաինայի Մ-21 թիմերի հետ:

Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Լևոն Կարապետյան - «Շիրակ»

Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Պետրոս Մանուկյան - «Ուրարտու»

Նորայր Նիկողոսյան - «Նորավանք»

Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա) 

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

Նարեկ Գրիգորյան - «Յագելոնիա» (Լեհաստան)

Հարձակվողներ

Գևորգ Տարախչյան - «Նոա»

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով