13:23  ,  29 մայիսի, 2022

«Ռեալի» ֆանատները՝ Մբապեին․ Դու երբեք չես նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը

Փարիզում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ 1։0 հաշվով առավելության հասած եւ 14-րդ անգամ գավաթը նվաճած Մադրիդի «Ռեալի» ֆանատները հիշել են Արքայական թիմ չտեղափոխված եւ փարիզյան ՊՍԺ-ի հետ եւս երեք տարվա պայմանագիր կնքած 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։

«Մբապե, ողջունի՛ր չեմպիոնին։ Ո՞վ է Կիլիանը։ Կիլիանն իմ հարեւանն է։ Մբապե, դու երբեք չես նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մենք այլեւս չենք սիրում Մբապեին»,- երկրպագուների վանկարկումները մեջբերում է իսպանական Marca-ն։

Ոչ պաշտոնական տվյալներով, Մբապեն դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը, նաեւ իրավունք է ստացել մասնակցել ՊՍԺ-ի տրանսֆերային քաղաքականությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում