10:08  ,  29 մայիսի, 2022

Անչելոտի․ Հաշվի առնելով բոլոր հանդիպումները՝ մենք արժանի էինք գավաթին

Չեմպիոնների լիգայի գավաթը 14-րդ անգամ նվաճած Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ Փարիզում տեղի ունեցած եզրափակիչում, որի ընթացքում Արքայական թիմը մեկ հարված կատարեց մրցակցի դարպասին։

«Չեմ հավատում այս նվաճմանը։ Շատ ծանր խաղ էր, մենք տառապեցինք առաջին խաղակեսում, բայց հաշվի առնելով բոլոր հանդիպումները՝ մենք արժանի էինք գավաթի այս մրցաշարում։

«Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է եւ ուժեղ բնավորությամբ շատ բարձրակարգ թիմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Անչելոտին միակ մարզիչն է, որը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ երկուական անգամ «Միլանի» եւ «Ռեալի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում