02:16  ,  29 մայիսի, 2022

ՉԼ․ «Ռեալի» պարգեւատրումը, Կուրտուան՝ լավագույն խաղացող․ Անչելոտին՝ ռեկորդակիր (ֆոտո)

Փարիզում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի հաղթողի պարգեւատրումը։ 14-րդ անգամ գավաթը ստացավ Մադրիդի «Ռեալը», որը 1։0 հաշվով հաղթեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։

Եզրափակիչի լավագույն խաղացող ճանաչվեց Արքայական թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը 9 հարված հետ մղեց։

«Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չորրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ Նա 2003-ին եւ 2007-ին հաղթող է դարձել «Միլանի» հետ, 2014-ին էլ դարձյալ «Ռեալի» հետ էր դարձել տիտղոսակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս